«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մարտունու ԲԿ-ում վարակվածի հետ շփված բժիշկների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Մարտունու ԲԿ-ում վարակվածի հետ շփված բժիշկների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
12.04.2020 | 16:34

Մարտունու բժշկական կենտրոնի այն բժիշկների մոտ, որոնք այդտեղ շփվել են կորոնավիրուսակիր պացիենտի հետ, թեստավորման արդյունքում կորոնավիրուսի չի հայտնաբերվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։
ԱՌՈՂՋ ԵՂԵ'Ք...»,- գրել է մարզպետը։


Ապրիլի 11-ի գրառմամբ նա տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։

Դիտվել է՝ 6783

Մեկնաբանություններ